STEP IT UP

Կոշիկներ, որոնք փոխում են իրենց կրունկի բարձրությունը։ Զարմացա՞ք։ A.R. Johnson Health Science and Engineering Magnet School–ի ուսանողները հորինել են եզակի կոշիկ, որի կրունկի բարձրությունը կարող է փոխվել ըստ տիրոջ ցանկության։ Այդ բազմաբնույթ կոշիկը հնարողներն այն անվանել են Step It Up։ Ճիշտ է, կոշիկը դեռևս վաճառքում չի հայտնվել, բայց դա ընդամենը ժամանակի հարց է։ Ուսանողներն ասում են, որ կոշիկն իր մեջ համատեղում է նորաձևությունը, ոճը և հարմարավետությունը։

Այս կոշիկների բացառիկությունը կայանում է նրանում, որ դրանց կրունկները կարող են դառնալ ցածր, միջին և բարձր։ Այս գաղափարը ծնվեց ուսանողներից մեկի՝ Ալեքս Հոլիդեի  մոտ, ով ամառային արձակուրդներին հոգնում էր մշտապես բարձրակրունկների վրա

[...] Continue Reading…

ՇԱՀԵՔ AQUATEK-Ի 20 ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ

Վերջերս ինտերնետում հայտնվել է մի շատ ինքնատիպ կայք, որի հիմքում ինտերնետային գովազդն է: Կայքն ունի մի շարք խաղեր և հատկապես մի շատ պարզ խաղ-Memory-ն, որը հայկական ինտերնետային գովազդի բնագավառում նորարարություն է: Խաղը բոլորին հայտնի Puzzle-ն է, մի տարբերությամբ-պատկերները իրենցից ներկայացնում են տարբեր կայքերի գովազդային բաններներ: Խաղալու համար անհրաժեշտ է գրանցվել: Լավագույն խաղացողների համար, ապրիլ ամսին նախատեսված է նաև մրցանակ- խաղարկվում է AQUATEK-Ի 20 ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ:

Այցելե’ք, հետաքրքիր նախագիծ է, շահեք խաղարկվող մրցանակները և պատկերների մեջ փնտրեք նաև մեր http://armidea.com կայքի բանները: Մաղթում ենք հաջողություն:

ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

Ապրիլի 20-ին կորած 8-ամյա Ազալիա Գադելշինան առ այսօր դեռ չի գտնվել: Աղջնակի մայրը դիմել է հնարավոր բոլոր կառույցներին օգնության հարցով: Նա ենթադրում է, որ աղջկան հնարավոր է, որ առևանգած լինեն: Աղջնակը հայերեն չի խոսում: Տեսնողներին խնդրվում է զանգահարել 010561105, 098990339, 102: Ազալիայի համադասարանցիների ծնողները քաղաքում փակցրել են աղջկա անհայտանալու մասին հայտարարություններ: